ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Սերժ Սարգսյանը գիտի, որ Հայրիկյանին չի կարելի ինչ-որ բան պարտադրել»

«Սերժ Սարգսյանը գիտի, որ Հայրիկյանին չի կարելի ինչ-որ բան պարտադրել»
12.02.2013 | 16:43

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն ասաց, որ ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու մասին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումը հետ է վերցրել, քանի որ, այցելելով հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, հասկացել է, որ վերջինս կանգնած է մահվան շեմին, ու եթե ինքն ընտրությունները հետաձգի, կկորցնենք մի հայ մարդու:
Հայրիկյանն անդրադարձավ նախագահի մեկ այլ թեկնածուի` Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե` Հայրիկյանն ընդդիմություն չէ: «Չեմ հասկանում, գուցե նախանձից կամ, չգիտեմ էլ ինչից դրդված, մարդիկ այս պահին անդրադառնում են ոչ թե իմ կոչի բովանդակությանը, այլ կոչ անելու ձևին,-ասաց: -Կար առանձին-առանձին պարտվելու և միասին հաղթելու տարբերակ, և այդ հարցը մյուս երկու թեկնածուների հետ պետք է քննարկեինք: Ես այդ քայլն արեցի հրապարակային: Խանդից դրդված` իմ հրապարակային կոչը համարեցին գաղտնի խոսակցությունների բացահայտում: Դու ո՞վ ես, գող ու ավազակ ե՞ս, որ ես քո հետ գաղտնի խոսակցություն ունենայի և ժողվրդից ինչ-որ բան թաքցնեի»: Հայրիկյանի խոսքով` ՍԴ դիմում ներկայացնելուց առաջ Սերժ Սարգսյանն այցելել է իրեն և հետաքրքրվել իր առողջական վիճակով: «Քաղաքական որևէ հարցի մասին չենք խոսել: Նա գիտի, որ Հայրիկյանին չի կարելի ինչ-որ բան պարտադրել: Նա անհանգիստ էր իմ վիճակով»,-հավաստիացրեց նախագահի թեկնածուն:
Ըստ Հայրիկյանի` առանց միավորվելու էլ հաղթանակի ճանապարհ կա, և ինքը հենց այդպես էլ շարունակելու է իր պայքարը:
«Ես նոր Հրանտ Բագրատյան բացահայտեցի և տխրեցի, ես նրան ցանկանում էի օգտակար լինել: Նա դավաճան է, քանի որ նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը չհարցրեց` իր թեկնածությունն առաջադրելիս»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ